ՄԲ խորհրդարանում պապանողականները կարող են 18 տեղ կորցնել. հարցում

ՄԲ խորհրդարանում պապանողականները կարող են 18 տեղ կորցնել. հարցում

Պահպանողականները հունիսի 8-ին կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքներով կարող են 18 տեղ կորցնել Բրիտանիայի խորհրդարանում: Այդ են վկայում YouGov ընկերության շաբաթ հրապարակած հարցման արդյունքները:



«Վարչապետ Թերեզա Մեյը կարող է ստանալ 308 տեղ, ինչը 18-ով պակաս է խորհրդարանում պարզ մեծամասնության թվից՝ 326՝ 650-ից»,- հայտնում է YouGov-ը:



Հարցման արդյունքները միևնույն ժամանակ վկայում են, որ, պահպանողականներին հակառակ, իրենց դիրքերը 4 տեղով բարելավել են լեյբորիստները, ովքեր հավակնում են արդեն 261 տեի: 



Մեծ Բրիտանիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին՝ պահպանողական կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ երկրի բնակիչները հանրաքվեով կողմ արտահայտվեցին Եվրամիության կազմից դուրս գալուն: Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրյուսելի հետ Brexit-ի հարցով բանակցություններում Լոնդոնին քաղաքական միասնություն է անհրաժեշտ: