The New Times-ը դադարեցնում է տպագրությունը

The New Times-ը դադարեցնում է տպագրությունը

The New Times-ի գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացը հայտարարել է, որ պարբերականը դադարեցնում է թղթային տարբերակով հրատարակությունը եւ անցնում է միայն օնլայն հրատարակության: Այս մասին Ալբացը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ բացատրելով նման որոշումը ֆինանսական դժվարություններով: «Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք եղել»,- գրել է Եվգենյա Ալբացը: