Դու էշ ես, Հրաչ,- ասաց Մոնթեն (Երկու անտիպ հուշ)

Դու էշ ես, Հրաչ,- ասաց Մոնթեն
(Երկու անտիպ հուշ)

Այսօր Մոնթեի մահվան օրն է։ Երկու փոքրիկ հուշ եմ ներկայացնում։ Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Հրաչ Աբրահամյանն է ( «Գերի Հրաչ», «Մաուգլի») պատմել ինձ․



1993 թվականն էր։ Մարտակերտում տղաների հետ նստած էինք, երբ Ավոն եկավ։ Արագ բարձրացանք տեղներիցս։ Մոնթեն նայեց ինձ ու ասաց․ 



-Դու էշ ես, Հրաչ։
- Ինչու՞ եմ էշ, Ավո,- հարցրի։
- Թուրքերը ոտներդ տակ պառկած են, չե՞ս տեսնում․․․



Երբ արագ բարձրացել էինք, տղանների գրպաններից պատրոններ էի թափվել, ու ես կանգնել էի նրանց վրա։



․․․



Շատ փոքր էի երևում, հասակս էլ կարճ ու նիհար էի ու հաճախ էին Սպարապետն ու Մոնթեն ինձ ճուտիկ, ճստո , փոքրիկ, պստիկ ասում։ Գիտեին թե «մի մատ երեխա եմ»։ Մի անգամ էլ, երբ Մոնթեն ինձ այդպես անվանեց, համարյա գոռացի․
-Ի՜նչ ճստիկ, պստիկ, ես պապի՜կ եմ։ Մոնթեն միանգամից լրջացավ, երկու ձեռքերով բռնեց գլուխն ու վերից վար ինձ չափելով ասաց․
- Ամա՜ն էսպե՞ս էլ պապիկ կլինի։



Հասմիկ Բաբաջանյան