Սեյրան Օհանյանը դիմում է քաղաքացիներին

Սեյրան Օհանյանը դիմում է քաղաքացիներին

Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ․



Seyran Ohanyan



Սիրելի´ քաղաքացիներ, այսօր իմ անունը կրող ֆեյսբուքյան կեղծ էջերից մեկում, ապա նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հրապարակվել է հայտարարություն այն մասին, որ հուլիսի 6-ին, արցախա-ադրբեջանական շփման գծում ստանալով հրազենային վիրավորում, հայ զինծառայող է զոհվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, այս տեղեկությունը մեր կողմից չի հրապարակվել: Ուստի կոչ ենք անում բոլորին չտրվել հնարավոր սադրանքներին, չմոռանալ, որ տեղեկատվական տիրույթում նույնպես պատերազմ է:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, ովքեր կեղծ գրառումը տարածելուց առաջ նախ կապ էին հաստատել մեզ հետ և ստանալով իրենց հարցերի պատասխանները՝ հրապարակել մեր հերքումը։