Ոստիկանությունը հրապարակել է Լիանա Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը

Ոստիկանությունը հրապարակել է Լիանա Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպից, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Այս միջադեպի հետ կապված Լիանա Զուրաբյանը ավելի վաղ «Հրապարակին» պատմել էր․



«Մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Կանգնեցնում են։ Որևէ խախտում չէի արել։ Մեկ տարեկան տղայիս հետ էի։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել։ Միաժամանակ բացատրում է, որ տեխզննման կտրոն վերցնելը ավարտվում է միայն փող տալով ու վերցնելով, մեքենան ոչ մի ստուգում չի անցնում։ Ձևական բնույթ է կրում։ Միայն թղթի կտոր է, որ մտցնես «քեզ կանգնեցնող գայըշնիկի տապոռ աչքը։ Մի հատ չեն հարցնում՝ մեքենայիդ սիրտը գոնե աշխատու՞մ է, մնացած օրգանները ջհաննամ»։



Փոքրիկս այդ խոսակցությունից լացում, վախենում է։ Խնդրում եմ, որ ընդառաջեն ինձ, երեխային հասցնեմ տուն, նոր գամ հարցերը պարզելու։ Չեն համաձայնվում։ Գործ է ընկել ձեռները։ Ասում եմ՝ պետավտոտեսուչներ, ձեզ մայր չի՞ բերել․․․ Միայնակ մայր եմ, մի՞թե չեք կարող ընդառաջել, որ երեխային տուն հասցնեմ, որպեսզի չվախենա։ Ասում են՝ մենք երեխային տուն կուղարկենք։ Միայնակ մայր եմ, մենակ եմ ապրում, ու՞մ մոտ կուղարկեք,- պատասխանում եմ։ Բացատրում եմ , որ ես զբաղվում եմ պոեզիայով, ասմունքում եմ, Սևակ եմ կարդում։ Քմծիծաղում են՝ պոեզիան ինչ է, Սևակն ով է։ Իմ ամենաթույլ կետին են խփում։ Երեխան էլ մի կողմից է լացում, գոռում։ Բարկացած մեքենաս գործի եմ դնում։ «Զադնի տալուց» խփում եմ հետևում կանգնած նրանց մեքենային։



Ինքնատիրապետումս կորցրած տուն եմ շտապում։ Ինձ արդեն հունից հանել էին։ Հետևում են ինձ, Ամիրյան փողոցի վրա նորից կանգնեցնում, պարտադրում են, որ սպասեմ ԱՊՊԱ-յին։ Այս անգամ կանչում են Բադալյանին։ Թե ինչքան եմ սպասել լացող երեխայի հետ ԱՊՊԱ-յին, անգամ չեմ հիշում։ Չգիտեի էլ , թե որն է իմ ԱՊՊԱ-ն։ Մեքենայի համարով գտնում ու զանգում են։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ –ից գալիս են։ Փոքրիկս այնքան էր լացել, որ էլ ձայն չէր դուրս գալիս։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչն ասում է՝ Լիանա, երեխային վերցրու, տուն գնա, մենք այս հարցերը կլուծենք»։



Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հրապարակած տեսանյութը