Մահապարտների մեջ եղել է 15 տարեկան աղջիկ

Մահապարտների մեջ եղել է 15 տարեկան աղջիկ
Դաղստանում իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 6 կանայք, որոնք պատրաստվում է ահաբեկչական գործողությունների ձեռնարկել Ռուսաստանի կոնտրոնական հատվածում, այս մասին հաղորդում է Вести -ն: Նրանցից ամենակրտսերը 15 տարեկան է: Հատուկ ծառայությունները ձերբակալել են նաև երկու տղամարդկանց, որոնք այս տարվա մարտին Կիզլյարից Մոսկվա էին տեղափոխել մետրոյի "Лубянка" և "Парк культуры" կայարաններում իրենց պայթեցրած մահապարտ կանանց:



Կասկայալներից առգրավվել է մեծ քանակությամն զենք-զինամթերք: Ինչպես պարզվել է կանանց հարցաքննության ժամանակ, նրանց ամուսիններն ընդհատակի ակտիվ մասնակիցներ են եղել և սպանվել են հարձակումների ժամանակ: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նաև հրաժեշտ նամակներ, որտեղ մահապարտ կանայք ցանկություն են հայտնում հրաժեշտ տալ կյանքին և պատգամ են թողնում իրենց "քույրերին"` Ղուրանի համաձայն հետևել իրենց ուղուն: