ԱՄՆ-ում 12-րդ ռուս լրտեսն է բացահայտվել

ԱՄՆ-ում 12-րդ ռուս լրտեսն է բացահայտվել
Լրտեսական ցանցի գործի շրջանակներում ԱՄՆ-ում ձերբակալվել է 23 տարեկան ռուսաստանցի, որի ազգանունը դեռ չի հրապարակվում: Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal պարբերականը:



Ամերիկյան լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ դեռ նախօրեին կասկածյալը գտնվելիս է եղել հսկողության տակ, և նրան պատրաստելիս են եղել վտարման: Երիտասարդի ամերիկյան վիզան չեղյալ էր հայտարարվել դեռևս հուլիսի 26-ին: Կասկածյալի ձերբակալության, գործունեության և ԱՄՆ տարածքով տեղաշարժի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: