Թուրքերն սպառնում են Արարատ լեռան վրա «թաղել» հայերին

Թուրքերն սպառնում են Արարատ լեռան վրա «թաղել» հայերին
Թուրքիայի Աղրը նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը կոշտ հայտարարություն է արել օրեր առաջ հայկական արշավախմբի` Արարատ լեռ բարձրանալու առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ankara գործակալությունը:

Մեհմեդ Էրաթը նա հայտարարել է, թե արշավախմբի` Արարատ լեռ բարձրանալու առնչությամբ տարածված տեղեկություններն անհիմն են, ապա ասել. «Սակայն եթե նման բան կա, ապա աղրըցիներն իրենց մտահոգությունն են հայտնում:



Մենք ուզում ենք հավատալ, որ այդ պնդումներն անհիմն են: Իսկ եթե այդ տեղեկություններն արտացոլում են իրականությունը, մենք լավ գիտենք՝ ինչպես իջեցնել Հայաստանի դրոշը և բարձրացնել Թուրքիայի դրոշն Արարատ լեռան վրա Հայաստանի կողմից»,- հայտարարել է Էրաթը` ավելացնելով.



«Եթե աղրըցիները տեղյակ լինեին այդ մասին, այդ լեռնագնացներին կթաղեին Արարատ լեռան վրա»:



Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարավային Կալիֆոռնիայի, Նյու Ջերսիի, Կանադայի ու Ֆրեզնոյի 11 սփյուռքահայեր, ձևավորելով «Արարատ 11» խումբը, բարձրացել էին Արարատ լեռան գագաթը և այնտեղ կանգնեցրել Հայաստանի և Արցախի պետական դրոշները:



tert.am