Մալդիվիայում շիկահերների կղզի կհայտնվի

Մալդիվիայում շիկահերների կղզի կհայտնվի
Նախատեսվում է կղզում կառուցել հյուրանոցներ, ժամանցի կենտրոններ և սպա-սրահներ: Ընդ որում կղզում աշխատող ամբողջ սպասարկող անձնակազմը կընտրվի մազերի գույնով: Ընտրությունը կկատարվի բացառապես շիկահերներից:



Ինչպես նշել է Olialia group-ի ղեկավար, Լիտվայի շիկահերների շարժման առաջնորդ Գիեդրե Պուկիենեն, այս պահին իր կազմակերպության ներկայացուցիչները բանակցություններ են վարում Մալդիվյան կղզիներից մեկի տիրոջ հետ, որը պատրաստ է մասնակցել շիկահերների կղզու ստեղծման աշխատանքներին: "Բանակցությունները բավական հաջող են ընթանում, և շուտով մենք պատրաստ կլինենք ներկայացնել մեր նախագիծը",- հայտնել է շիկահերների շարժման առաջնորդը, սակայն դժվարացել է նշել կղզու ներկայացման հստակ ժամկետը: