Արքայազնը կասկածվում է սպանության մեջ

Արքայազնը կասկածվում է սպանության մեջ
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որդուն, որը կասկածվում է իր սպասավորի սպանության մեջ` դաժանաբար ծեծելու միջոցով: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ հանցագործության դրդապատճառը սեռական է, թեեւ արքայազնը հերքում է իր միասեռական լինելը եւ հայտարարում է, որ սպասավորի հետ միայն ընկերական հարաբերություններ է ունեցել: Կատարվում է նախաքննություն, ոստիկանները սպասում են դատաբժշկական հետազոտության արդյունքներին: