Ադրբեջանցիները կրկին բողոքել են

Ադրբեջանցիները կրկին բողոքել են
ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիները նամակ են ուղարկել Կալիֆորնիայի Միջազգային հարցերով խորհրդին, որով իրենց ափսոսանքն ու բողոքն են արտահայտել ընդդեմ նոյեմբերի 19-ին կայանալիք կոնֆերանսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մասնակցության: Կալիֆորնիայի Միջազգային հարցերով խորհուրդի կայքում տեղեկատվություն է տեղադրված այն մասին, որ Բակո Սահակյանը մասնակցելու է «Կովկասի հակամարտություն. ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածաշրջանային կայունության հեռանկարները» խորագիրը կրող կոնֆերանսին:



Ադրբեջանցիներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Բակո Սահակյանը մասնակցելու է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Կալիֆորնիայի Միջազգային հարցերով խորհրդին ուղղված նամակում նրանք նշել են, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որեւէ երկրի կողմից, այդ թվում եւ` ԱՄՆ-ի: Ադրբեջանցիները կոչ են անում չճանաչել եւ չներկայացնել Բակո Սահակյանին որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի: ԱՄՆ-ում բնավող ադրբեջանիցներն առաջարկում են հետաձգել կոնֆերանսը, քանի որ նրանց կարծիքով` դա կլինի վիրավորանք բոլոր այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր մահացել են ղարաբաղյան պատերազմի հետեւանքով: