Փորձել է վերակենդանացնել մահացած քրոջը եւ հրդեհել է նրա մարմինը

Փորձել է վերակենդանացնել մահացած քրոջը եւ հրդեհել է նրա մարմինը
Եկատերինբուրգի բազմահարկ շենքի բնակարաններից մեկը հրդեհվել է 69-ամյա թոշակառուի պատճառով: Վերջինս փորձել է վերակենդանացնել իր մահացած քրոջը, սակայն նրա անհաջող փորձի արդյունքում հրդեհ է բռնկվել: Թոշակառու կինը մահացած քրոջ մարմնին էլեկտրական լարեր է միացրել՝ հույս ունենալով այդպիսով նրան կյանք վերադարձնել, սակայն դիակը հրդեհվել է: Դեպքի առնչությամբ նախաքննություն է տարվում:



Քննչական մարմինը կասկածներ ունի, որ հոգեբուժական կուրսերի այցելող 69-ամյա կնոջ քույրն իրականում մահացել է ամիսներ առաջ, սակայն այդ փաստը թաքցվել է հարեւաններից եւ բարեկամներից: Նշված հանգամանքը պարզելու համար տարվում է դատաբժշկական փորձաքննություն: Թոշակառու կինն այժմ գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Հրդեհի արդյունքում այլ տուժածներ եւ զոհեր չկան: