Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից

Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են  Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին:



Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծված իրավիճակի առթիվ: Մասնավորապես, որ Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել   Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից:



Հոգաբարձուները նամակում հայտարարում են, որ ղեկավարման նման պրոցեսն անհասկանալի է իրենցից շատերի համար: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգությունն այն է, որ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինվում են եկեղեցու հոգաբարձուների  խորհրդի որոշումներով:



Նշենք, որ դեկտեմբերին Ֆրանսիա էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոսը: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքում սա ամենաքննարկվող թեմաներից է, որը նաեւ լայնորեն լուսաբանում է ֆրանսահայ մամուլը: