Սյունիքում 40-ից ավելի մեքենաներ մնացել են ձյան տակ

Սյունիքում 40-ից ավելի մեքենաներ մնացել են ձյան տակ
Արդեն 12 ժամ է` փակ է Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Ուժեղ քամու հետեւանքով ձյան հաստ շերտով փակված ճանապարհը դեռ չի հաջողվում բացել: Այս պահի դրությամբ տվյալ հատվածում ձյան շերտը կես մետրից ավելին է: Ճանապարհը փակվել է կիրակի լուսադեմին, ժամը 4-ին: Գորիսի ճանշին ընկերության ձյունմաքրիչ մեքենաները, բոլոր աշխատակիցները այդտեղ են, բայց չեն կարողանում բացել ճանապարհը: Չնայած տեղումներ չկան, բայց ուժեղ քամին ձյունով ծածկել է միջպետական ճանապարհը: 40-ից ավելի մեքենաներ մնացել են ճանապարհին: Այս պահին Ճանապարհային ոստիկանները արգելում են մեքենաների երթեւեկը մայրաքաղաքից Սյունիք եւ հակառակը: