Մահացել է Գարի Մուրը

Մահացել է Գարի Մուրը
Կիրակի օրը 58 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել լեգենդար կիթառահար Գարի Մուրը: Երաժիշտին մահացած են գտել Իսպանիայի Կոստա-դել-Սոլ հանգստավայրի հյուրանոցային համարներից մեկում: Նախնական տեղեկությունների համաձայն, նա մահացել է սրտի կատվածից: Մուրի հուղարկավորության վայրի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: