Հայտնի է դարձել ամենաշատ վարձատրված հոլիվուդյան աստղերի ցուցակը

Հայտնի է դարձել ամենաշատ վարձատրված հոլիվուդյան աստղերի ցուցակը
2010թ. Հոլիվուդի ամենախոշոր եկամուտ վաստակած աստղերի ցուցակը գլխավորում է «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը` 257 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը` 248 մլն, նա վաստակել է հենց «Ավատար» ֆիլմի շնորհիվ, եւս 5 մլնի եկամուտ է բերել ֆիլմի հերոսներով խաղալիքների վաճառքը, եւ միայն 4 մլն դոլարը նա վաստակել է այլ նախագծերում աշխատելով:



Երկրորդ հորիզոնականում դերասան Ջոնի Դեպն է: Միանգամից մի քանի ֆիլմերում նկարահանվելը` «Ալիսան հրաշքների աշխարհում», «Կարիբյան ծովի ծովահենները», «Տուրիստ», Դեպին բերել են ընդհանուր առմամբ 100 մլն եկամուտ: Երրորդ եւ չորրորդ տեղերում նույնպես ռեժիսորներ են` Սթիվեն Սփիլբերգը (80 մլն) եւ «Սկիզբը» ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը (71.5 մլն): Ամենախոշոր եկամուտ վաստակած հոլիվուդյան աստղերի հնգյակը 62 մլն-ով եզրափակում է Լեոնարդո Դիկապրիոն: Այդ գումարի առյուծի բաժինը նա վաստակել է նկարահանվելով «Սկիզբը» ֆիլմում: