Խիստ նկատողություն Թամար Պողոսյանին

Խիստ նկատողություն Թամար Պողոսյանին
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր վերջին նիստում միաձայն որոշում է կայացրել հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին հայտարարել խիստ նկատողություն եւ դիմել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին` կազմակերպել հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության ուղարկած պաշտոնական հաղորդագրությունից:



Դրա համար հիմք է ծառայել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև գործադիր տնօրենի բողոքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքը:



Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Հրանուշ Հակոբյանը: