Գազելները չեն մտնում Երեւան

Գազելները չեն մտնում Երեւան
Մարզերից Երեւան եկող գազելներն այսօրվանից չեն հասնում մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի հետնամաս, որտեղ դրանք սովորաբար կայանվում էին: Քաղաքապետարանի որոշմամբ՝ մարզերից եկող գազելներն այսուհետ հասնելու են մինչեւ քաղաքի արվարձաններ: Նման որոշում կայացվել է քաղաքի ծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելու համար: Մասնավորապես, Մասիս քաղաքից Երեւան եկող գազելների ուղեւորները մեզ տեղեկացրին, որ իրենք հասել են մինչեւ Առաջին մաս: «Այրարատ» կինոթատրոնի հետնամասում ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի մարզերից եկող գազելները չհասնեն այդտեղ: Նման որոշումը դժգոհություն է առաջացրել բնակիչների մոտ, քանի որ վերջիններս այժմ ստիպված են մի քանի տրանսպորտ փոխել: