Չպատճառաբանված թանկացում

Չպատճառաբանված թանկացում
Երեւան-Բաթումի գնացքից օգտվողները բողոքում են, որ այս տարի գնացքի տոմսերն անհիմն թանկացել են: Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ դրանք նախորդ 3-4 տարիների համեմատ գրեթե կրկնակի թանկացել են, այն պարագայում, երբ գնացքի պայմանները չեն փոխվել, նույն վագոններն են՝  նույն «հոտավետ» զուգարաններով: Վագոններ կան, որ օդորակիչ չունեն: Մեր տեղեկություններով, գնացքի աշխատակազմի աշխատավարձն իջել է, մասնավորապես ուղեկցորդներինը:



Ստացվում է, որ 2008-ի հունվարին «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով ձեռք բերած  ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» ՀՀ քաղաքացիների հաշվին գումար է աշխատում՝ առանց էական ներդրումների, օգտագործելով ընդհուպ 1985 թվականին արտադրված վագոններ ու դա ներկայացնելով որպես «ֆիրմային արագընթաց գնացք»:



Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ընկերությունը ռուսներին փոխանցելուն զուգընթաց, «Հայկական երկաթուղին» ազատել էր 12.6 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի պարտավորություններից: