Վերնիսաժում՝ «եվրո» զուգարան

Վերնիսաժում՝ «եվրո» զուգարան
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Վերնիսաժի ծայրին, քարե մի մեծ շինություն է կառուցվում: Վերնիսաժի առեւտրականներն ուրախ-ուրախ ասում են, որ կառուցվելիք շինությունը ծառայելու է որպես զուգարան, ինչի կարիքն այստեղ վաղուց կար: Սակայն տարածքը զուգարանի եւ լվացարանի համար անհամեմատ մեծ է: Մի քանի հազար կրպակներ այս օրերին ապամոնտաժվել եւ շարունակում են ապամոնտաժվել՝ կանաչ գոտիներ ստեղծելու համար, իսկ ահա կանաչ գոտում նույն քաղաքային իշխանություններն այսօր կառուցում են լվացարան եւ զուգարան: