Վիքիփեդիայում սեպտեմբերի 2-ը նշված չէ որպես ԼՂՀ անկախության օր

Վիքիփեդիայում սեպտեմբերի 2-ը նշված չէ որպես ԼՂՀ անկախության օր
«Խոսքի իրավունք» միավորումը հայտարարություն է տարածել,  որտեղ ասվում է, որ վիքիփեդիա կայքի սեպտեմբերի 2-ի իրադարձությունների բաժնում`Արցախի անկախության մասին ոչինչ չկա:



«Սա, իհարկե, մեր միակ բացթողումը չէ, բայց այն թերություններից է, որի շուրջ խորհելու փոխարեն, ավելի հեշտ է գործել: Դա այնքան էլ թանկ բան չէ, եւ չի պահանջում ռազմական բյուջեի տասնապատկում»,- նշած է հայտարարության մեջ։