Կալիֆոռնիացուն ձերբակալել են վիշապօձին կծելու համար

Կալիֆոռնիացուն ձերբակալել են վիշապօձին կծելու համար
Կալիֆոռնիացի Դեվիդ Սենկին պատասխանատվության կենթարկեն մեկ մետրանոց վիշապօձին լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Մինչ ոստիկանությունը պարզում է գործի հանգամանքները, մեղադրյալին ազատ են արձակել 10.000 դոլար գրավով:



Տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում 54-ամյա Սենկն ասել է, որ չի հիշում տեղի ունեցածը, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել:  Նա ներողություն է խնդրել վիշապօձի տիրոջից եւ առաջարկել հոգալ բոլոր բժշկական ծախսերը: Վիշապօձի ընտանի կենդանու կարգավիճակը թույլ է տվել պաշտպանել նրա իրավունքները, սակայն բժիշկները սողունի վիճակը ծանր են գնահատում: Նա իր մարմնից երկու կտոր է կորցրել եւ ստիպված եղել լուրջ վիրահատություն տանել: