«Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթողը հայտնի կդառնա երկուշաբթի, Ֆեյսբուքում շարունակվում է քվեարկությունը

«Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթողը հայտնի կդառնա երկուշաբթի, Ֆեյսբուքում շարունակվում է քվեարկությունը
Երկու օրից հայտնի կդառնա «Չենք լռելու»-ի հայտարարած «Աղբ եթերից» մրցանակաբաշխությունների շարքի առաջին հաղթողը: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում երեկվանից սկսվել է քվեարկությունը:



Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի շրջանակներում ամսական 2 անգամ «Չենք լռելու»-ն արժանին կմատուցի հայրենի հեռուստաեթերի` գիտակից հասարակության կողմից առավել մերժված հաղորդումներից, ֆիլմերից կամ սերիալներից մեկին:



Բոլոր մրցանակակիրներին փոստով կուղարկվեն «Եթերային աղբի հավաստագրեր», իսկ հեռուստաընկերություններին, որոնց եթերում տեղ են զբաղեցնում հաղթողները, յուրաքանչյուր մրցանակակրի համար կտրամադրվի 100 դրամ` աղբահանության գումար: