Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 8-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 8-ի համարում

Ազատության հրապարակի հարթակում կեսօրին մարզերի ներկայացուցիչներն էին, իսկ երեկոյան ֆուտբոլն ու քոչարին: ՀԱԿ-ը վճռական խոսքը կասի շաբաթ օրը:



Նախկին գյուղնախարար, ՕԵԿ-ական  Գերասիմ Ալավերդյանը լծվել է կուսակցաշինության գործին, բայց ինչպես Գայանե Սարիբեկյանն է նկատել, չկա նախկին էնտուզիազմը: Գերասիմը կաշկանդված է:



Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ընթերցողներին առաջարկում է իրենց կարծիքը հայտնել արգելված տաբուների, քննադատությունից դուրս անձանց մասին: Գլխավոր խմբագիրը դեմ է տաբուներին ու սահմանափակումներին:



Լուսինե Շահվերդյանին բախտ չի վիճակվել ուղեկցել  Ֆրանսիայի նախագահին, բայց նա ամփոփել է Նիկոլա Սարկոզիի կարճատեւ պաշտոնական այցը Հայաստան: Իսկ Գոհար Սիմոնյանը վերլուծել է հայ-ֆրանսիական տնտեսական կապերը:



Չնայած Սոնա Ադամյանը «խաբար» էր Շառլ Ազնավուրի  այցից, բայց նրա առաջ բոլոր դռները փակ էին: Նա հետաքննել է Վանուշ Խանամիրյանի հուղարկավորության մանրամասները:



Ֆեյսբուքյան քննարկումներ. Սարկոզին ու «կարտոշկա» հայերը. մայրաքաղաքում տրանսպորտը կաթվածահար էր:



Հայաստանը հաղթեց Մակեդոնիային: Ֆուտբոլային կրքերը մարզադաշտից տեղափոխվեցին փողոցներ:



Օրենսդիր մարմնի ղեկավարը նեղվել է գործադիրի ղեկավարից, «Հրապարակը» ռեկորդ է սահմանել: Այս եւ այլ հետաքրքիր լուրեր, հոդվածներ «Հրապարակի» շաբաթօրյա համարում: