Թիրախում գովազդային վահանակներն են

Թիրախում գովազդային վահանակներն են
Երեւանի քաղաքապետարանի թիրախում են հայտնվել Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա եւ Բաղրամյան փողոցների գովազդային վահանակները, որոնք, ըստ քաղաքապետի, խանգարում են երթեւեկությանը եւ Երեւանի ճարտարապետական տեսքին: Օրինակ, Մաշտոցի պողոտայի վահանակի պատճառով չի երեւում Մատենադարանի շենքը: Երեկ մինչեւ երեկոյան ժամը 10-ը գովազդային կազմակերպություններին ժամանակ էին տվել, որ կամովին հանեն դրանք: Ժամը 10-ից Երեւանի քաղաքապետարանն անցավ գրոհի՝ կռունկները գործի դրվեցին: Նկարում Մաշտոցի պողոտան է: