Վարձու բնակարան պատգամավորներին

Վարձու բնակարան պատգամավորներին
Պարզվում է` հայրենի ԱԺ-ն դեռ պահպանում է սովետական բարի ավանդույթները եւ Երեւան տեղափոխված այն պատգամավորներին, ովքեր Երեւանից չեն եւ չունեն ապրելու հնարավորություն, ապահովում է վարձով բնակարանով՝ ամսական 120 ԱՄՆ դոլարի սահմաններում: Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ շա՞տ են այդպիսիք հայոց պառլամենտում, խորհրդարանից ասացին` երեք հոգուց են մինչ այժմ դիմում ստացել. Էդմոն Մարուքյան, Իշխան Խաչատրյան, Խաչիկ Հարությունյան: Վերջիններս, տրամադրված հնարավորության սահմաններում, կարողացել են ոչ թե կենտրոնում, այլ Լենինգրադյան փողոցի կողմերում բնակարան վարձել ու պատգամավոր աշխատել: