Օսկանյանը շնորհակալ է էլեկտրոնային ստորագրահավաքի մասնակիցներից

Օսկանյանը շնորհակալ է էլեկտրոնային ստորագրահավաքի մասնակիցներից
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են http://www.change.org/petitions/the-government-of-armenia-stop-persecution-of-vartan-oskanian-and-the-civilitas-foundation կայքում անցկացված էլեկտրոնային ստորագրահավաքին:



«Ես մեծապես գնահատում եմ ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից ինձ ցուցաբերվող աջակցությունը: Մենք բոլորս՝ ես և դուք, հասկանում ենք, որ հարցը վերաբերում է խոսքի և ինքնաարտահայտման ազատությանը, գաղափարների բաց մրցակցությանն ու մամուլի ազատությանը: Խոսքը 21-րդ դարում գնահատվող արժեքների մասին է, իսկապես ազատ և ժողովրդավար Հայաստանի մասին»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է Օսկանյանը: