Իշխանամետ «ճղճիմները» ճնշում են անապահովներին, իսկ ՀՀ կոմունիստները լռում են

Իշխանամետ «ճղճիմները» ճնշում են անապահովներին, իսկ ՀՀ կոմունիստները լռում են
 «Հայաստանում ունենալ աշխատանք դա չի նշանակում,  լինել սոցիալապես և բարոյապես   ապահոված: Այն աշխատավարձը, որ ստանում են ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ներգրաված լինելով մասնավոր հատվածում թույլ չի տալիս հոգալ մինիմալ պահանջները: Ուստի տրամաբանական չէ, կառավարական, այն մտածելակերպը ըստ, որի, աշխատող մարդու համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նա կայանա:



Համոզվելու համար վերցնենք թեկուզ, այն, որ ըստ գործող օրենքի`



“Մարդու  իրավունքների   պաշտպանը  չի քննարկի  բողոքը,  եթե ` այն ուղղված է,  մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ»:Հարգելի ընթերցող կարդալով վերոհիշյալ տողերը  գալիսես այն եզրահանգման, որ մոտ,  միլոնից ավել մարդիկ մեր երկրում համաձայն այս դրույթի զրկված են մարդու իրավունքի ինստիտուտի կողմից  պաշտպանվելու իրավունքից: Այսօր ապապետականացման կուրս վերցրած Հայաստանում հասարակության մեծամասնությունը ներգրաված է մասնավոր հատվածում և առկա բողոքները` գործատու-աշխատող հարթությունում ծագում են հենց, այս հատվածում:

Իմ հոդվածներում բազմիցս նշել եմ և կցանկանայի նորից հիշեցնել, որ քաղաքականությունը, Հայաստանի նման, առանց ռեսուրսների երկրում ունի յուրահատուկ կեցվածք, նա նման չէ ինդուստրիալ հիմքով պետությունների քաղաքականությանը, այստեղ էմոցիոնալ գործոնները քիչ դեր չեն խաղում:Երկրի անապահով հատվածը բարոյականապես պաշտպանված չէ կառավարության կողմից: Մեր երկրում, այնպես է ստացվել, որ պաշտոնյաների, խոշոր սեփականատերերի մեծ մասը  ունենալով իշխանական և դրամական ռեսուրսներ ամեն անգամ անապահովների հետ շփման ժամանակ հասկացնում են, որ անապահովները իրենց խելքի պակասության պատճառով են հասել իրենց,  այս անմխիթար վիճակին: Եվ հենց այստեղ իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչ՞ է  անում մարդկանց այս հոգեբանական ծանր մղձավանջալի  վիճակից դուրս բերելու համար Հայաստանի կոմունիստական գաղափարախոսությունը և նրա անմիջական կրողները ՀԿԿ-ն՝է  Ինչու՞ չի համախմբում անապահովներին իր գաղափարախոսության շուրջ, ինչու՞ ոտքի չի հանում անապահովներին ընդդեմ ամենաթողության, համատարած կաշառակերության: Ինչու՞ նույն անապահովները Ռուսաստանում ունեն իրենց շահերի երաշխիքը  ի դեմս` ՌԴ-ի կոմունիստական կուսակցության և այսպես բազմաթիվ ինչուներ՞՞՞՞՞…:

Ավարտելով ուզում եմ ասել, որ այսօր  ՀԿԿ-ն ունի, այնանհրաժեշտ քաղաքական զարգացման նախադրյալները, որպեսզի դառնա իրական արդյունավետ ընդիմություն և անբացատրելի ու աններելի  է  նրա քաղաքական պասիվությունը»:



Կարեն Թումանյանի ( Free Critik) գրառումը՝  իր բլոգից