Գործարկվեց «Պաշարների շտեմարան» կայքը

Գործարկվեց «Պաշարների շտեմարան» կայքը
19 նոյեմբերի 2012թ., Երեւան, Հայաստան: «Վիվասել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացավ «Պաշարների շտեմարան» կայքի (http://lib.armedu.am) շնորհանդեսը: «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է «Վիվասել-ՄՏՍ»-ի ֆինանսական աջակցությամբ:



 



Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կրթական եւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:



 



Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է: Մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը եւ ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում ընդգրկվում եւ ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական եւ մեթոդական էլեկտրոնային պաշարները՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին եւ կայքի մյուս այցելուներին:



 



«Գիտելիքը, մարդու զարգացմանը նպաստող գործիք լինելուց բացի, նաեւ պատասխանատվության խորհրդանիշ է: Մեզանից յուրաքանչյուրը կրթվում է` ինքն իրեն, միջավայրին ու նաեւ երկրին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ «Պաշարների շտեմարանը» կծառայի իր նպատակին եւ կդառնա ամենասեղմ ժամկետներում առավելագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի գործիք»,-նշել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի մասին.



 



Կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների  ներդրումն  ու  դրա շարունակականության ապահովումն է։



 



Գործունեության հիմնական ուղղություններն են`



 



- Հայաստանի   դպրոցների   ինտերնետային ցանցի  (ՀԴԻՑ)  կառավարում   ու  սպասարկում



 



- Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) շահագործում



 



- «Հայկական կրթական միջավայր» պորտալի (http://www.armedu.am)  եւ ենթակայքերի՝ Կրթական ֆորումի (http://forum.armedu.am/), Հեռավար ուսուցման համակարգի (http: //learning.armedu.am/) եւ Պաշարների շտեմարանի (http://lib.armedu.am) շահագործում



 



- «Higher Education in Armenia» (www.studyinarmenia.org) եւ «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/) կայքերի շահագործում, ԿՏԱԿ-ի կայքի (http://ktak.am) վարում



 



- Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) եւ Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգի (ԱՀՏՀ) շահագործում



 



- Ինֆորմատիկայի ուսուցիչների եւ դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները       սպասարկող  մասնագետների վերապատրաստում



 



- Ուսումնաօժանդակ ձեռնարկների ստեղծում, դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնում



 



- Համակարգչային ծրագրերի արտոնագրում



 



- Կրթության ոլորտում իրականացվող ՏՀՏ ծրագրերի համակարգում եւ համագործակցություն տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։



 



Սպասեք ավելին: «Վիվասել-ՄՏՍ»... Ավելին, քան օպերատոր: