«Արդեն ոնց որ ուղղում են իրենց սխալը». Րաֆֆի Հովհաննիսյան

«Արդեն ոնց որ ուղղում են իրենց սխալը». Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում շարունակվում է ՀՀ քաղաքացիների հանրահավաքը: Երկար սպասելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց: «Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ»  վանկարկեցին  քաղաքացիները:



«Ազգանունները ծառան են Հայաստանի ժողովրդին: Իշխանությունը ձեր և մեր ձեռքին է: Սա հանրահավաք չէ: Այսօր հանդիպեցի  զրույցի մանրամասերը վաղը կներկայացնեմ: Մի բան հստակ է, արդեն ոնց որ ուղղում են իրենց սխալը: Զանգեցի Սերժ Սարգսյանի  խոսնակին եւ ասացի` ուղղեք սխալը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը` ժամը 17:00-ին:



Րաֆֆի Հովհաննիսյանի վաղվա ելույթին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի ելույթը: