Երեք սցենար՝ ըստ Սերժ Սարգսյանի

Երեք սցենար՝ ըստ Սերժ Սարգսյանի
Սերժ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում:



 



Ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.



 



1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բեւեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:



 



2. Րաֆֆին եւ իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի՝ պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:



 



3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»:



 



«Մտածիր»,- ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն: ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է` մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք: Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ  արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին` միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը: Մեզ հետ զրույցում «ժառանգականներն» էլ էին ռադիկալ տրամադրված եւ գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա: