ՀՀԿ-ն լրջորեն է նախապատրաստվում ավագանու ընտրություններին

ՀՀԿ-ն լրջորեն է նախապատրաստվում ավագանու ընտրություններին
Կայացավ Հանրապետական կուսակցության  գործադիր մարմնի հերթական նիստը: Օրակարգում քննարկվեցին ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: Համաձայն ՀԿԿ ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին պատմեց իր երկու արտասահմանյան այցերի մասին: Այնուհետև քննարկվել են Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը եւ քարոզչական նյութերը: