Ազատության հրապարակում ելույթ ունեցողները շատանում են

Ազատության հրապարակում ելույթ ունեցողները շատանում են
Երեկ մի շարք գործիչներ հարթակից ելույթ ունեցան, մյուսներն էլ ժողովրդի մեջ էին: ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, նախկին ՀՀՇ-ից՝ Արարատ Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Սարգսյանը, Լյովա Եղիազարյանը: Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Կարապետ Ռուբինյանը, Էմանուել Գասպարյանը:



 



Հանրահավաքից հետո, ոստիկաններից մեկը մոտեցավ Րաֆֆիի թիմակիցներից մեկին եւ ասաց, որ շտապօգնության բժիշկը ցանկանում է ստուգել նրա ինքնազգացողությունը, սակայն Րաֆֆին հրաժարվեց: Տեղեկացանք, որ շտապօգնության մեքենան օրվա մեջ մի քանի անգամ իր օգնությունն է առաջարկում, սակայն Րաֆֆին հրաժարվում է՝ ասելով, որ իրեն լավ է զգում. «Նոր ելույթ էր ունեցել, բժիշկը ցանկանում էր իմանալ՝ հո չի՞ թուլացել»: