«Ժառանգության» ցուցակը կգլխավորեն Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը

«Ժառանգության» ցուցակը կգլխավորեն Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը
Երեկ երեկոյան, հանրահավաքից հետո, «Ժառանգությունը», ինչպես ասաց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, աշխատանքային քննարկումների մեջ էր Երեւանի ավագանու համամասնական ցուցակի հարցով:



Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամներից առանձին-առանձին ճշտել է, թե ում են ցանկանում տեսնել առաջին համարում: Գերակշիռ մասը նախընտրել է Արմեն Մարտիրոսյանին: 2-րդ հորիզոնականում թերեւս կլինի Անահիտ Բախշյանը. «Ցուցակում կին պետք է, այդպես համ գեղեցիկ է, համ էլ ընկալելի կլինի, հետո էլ՝ Անահիտը ժողովրդի կողմից ընդունված է»: Ով կլինի երրորդը՝ առայժմ չգիտեն. Րաֆֆին  քաղաքացիական սեկտորը ներառելու կողմնակից է: