ՕԵԿ-ն էլ գնաց Րաֆֆիին այցի

ՕԵԿ-ն էլ գնաց Րաֆֆիին այցի
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներ` փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Տեղեկությունների համաձայն, նրանք Հովհաննիսյանին հորդորել են  դադարացնել հացադուլը: