«ՄԻ-96» վարչության հայտարարությունը

«ՄԻ-96» վարչության հայտարարությունը
Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն


 «Բարև» - ի  ճակատագրի մասին




Մենք շարունակելու ենք  մասնակցել Րաֆֆի  Հովհաննիսյանի գլխավորած «Բարև» շարժմանը  և  անելու  ենք  հնարավորինս  վերջինիս  արդյունավետ  և  նպատակային  ընթացքի  համար:


 Այդ  նպատակով, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ  այս ընտրության ընթացքում, Րաֆֆի  Հովհաննիսյանն անառարկելի  նոր  և  անհրաժեշտ  ավանդույթներ  ձևավորելով  Հայաստանի  ժողովրդավարացման գործընթացներում, այնուամենայնիվ, մեր  կարծիքով,  լուրջ  սխալներ է  թույլ տալիս  շարժման իրավական նպատակների  ձևակերպման հարցերում՝ որպես հետևանք, հանգեցնելով    բազմաթիվ հակասությունների  նաև  շարժման  մարտավարական հարցերում և  վնասելով իր  իսկ  ներդրած  հսկայական  ջանքերին:




Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ բազմիցս  ենք անդրադարձել այդ  խնդիրներին, նշենք  միայն, որ կոպիտ սխալներ ենք համարում՝




1. հայտարարությունն  այն մասին, որ  Րաֆֆին  4-րդ նախագահն  է, իսկ Սերժը՝ 3-րդ: Այդ  հայտարարությունն առնվազն  պետք է հնչի  այսպես՝ Րաֆֆի Հովհաննիսյանը  կարող  էր  դառնալ  ՀՀ  Նախագահ, եթե  ՀՀ  Նախագահի պաշտոնն  ապօրինի  զբաղեցնողը  չկատարեր  ապօրինություններ, որոնք կարող էին  ազդել  քվեարկության արդյունքների վրա,




2. ԲՀԿ-ի  հետ համագործակցության չափազանց վտանգավոր ակնկալիքները, քանի  որ  շարժման  պայքարն  ակնհայտորեն  ուղղված  է և, այլ  բան  չէր  էլ կարող  լինել,  հենց  ՀՀԿ-ԲՀԿ անբաժանելի  ավազակաիշխանության դեմ:




Միաժամանակ, կարևոր  ենք  համարում  նաև, առայժմ մեծ  ներուժ  ունեցող,  հռչակագրային  ՀԱԿ-ի  միացումը   «Բարև» շարժմանը, որի  մեջ  իր  դերակատարությունը  պետք  է  ունենա, Առաջին  Նախագահի  նպատակային  գործողությունների  հետևանքով, պասիվ  վիճակում  գտնվող, սակայն  Հայաստանի վերջին  ժամանակների  քաղաքական կյանքում  մեծ  ավանդ  ունեցող Նիկոլ  Փաշինյանը:




Հույս ենք հայտնում, որ  Րաֆֆի  Հովհաննիսյանի  արդյունավետ  ջանքերը  կհասնեն իրենց նպատակին: