«Բարև, Երևանը»-ը գնում է ընտրությունների

«Բարև, Երևանը»-ը գնում է ընտրությունների
Երևանի ավագանու ընտրություններին լայն կոալիցիայով մասնակցելու «Ժառանգության» ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Առավելագույնը, որ հաջողվեց, մի քանի փոքր կուսակցությունների միավորումն էր (պահպանողականներ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» և այլն): Եվ այժմ «Ժառանգությանն» այլ բան չի մնում, քան ընտրությունների գնալ այդ ուժերի հետ: Տեղեկություններ կան նրանց համամասնական ցուցակի առաջին 4 տեղերի մասին` Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան և Ստյոպա Սաֆարյան: Կոալիցիան ընտրություններին կներկայանա «Բարև, Երևան» կամ «Դեպի նոր Հայաստան» կարգախոս-անվամբ: