Ստվերային կառավարությունը` անձրևի տակ

Ստվերային կառավարությունը` անձրևի տակ
Այսօր Ազատության հրապարակում գումարվել է «Ապագա Հայաստանի իմ տեսլականը» քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Չնայած քաղաքում անձրև էր տեղում, բայց քաղաքացիները` անձրևանոցների տակ կանգնած, ունկնդրեցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն այլ հարցերի թվում անդրադարձավ նաև ստվերային կառավարության խնդրին։ Նա ասաց, որ եղել է առաջարկ ստվերային կառավարություն ձևավորելու, բայց դա հեշտ գործընթաց չէ և այդ առումով կարևոր է, որ հանրությունը ներգրավված լինի գործընթացին:



Պետք է նշել կոնկրետ մարդկանց անուններ կամ ներկայացնել 100-300 անունների ցանկ, որպեսզի հասկանալի լինի, թե հրապարակում հավաքվածներն ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ: Փաշինյանը այնուամենայնին թվարկեց ստվերային կառավարության մի քանի հնարավոր անդամների անուններ՝  Խաչատուր Սուքիասյան, Պարգեւ Օհանյան, Արտակ Զեյնալյան, Արթուր Սաքունց, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Լևոն Բարսեղյան, Վահան Խաչատրյան, Լիլիթ Գալստյան, Վահե Գրիգորյան, Մանվել Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան և ուրիշներ: