Այս հանդիպումից ո՞վ կարող է շահել

Այս հանդիպումից ո՞վ կարող է շահել
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելությունը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ես ուզում եմ, որ դուք հավատաք, որ մենք ամեն ինչ անելու ենք եւ պարոն նախագահին էլ ենք խնդրելու եւ պարոն նախագահն էլ է գտնում, որ պետք է այս հարցին լուծում տրվի ողջամիտ, հաշտ, համերաշխ ձեւով: Սա ոչ մի բան չի տալու մեր ժողովրդին եւ մեր պետությանը, այլ ավելի թուլացնելու է» թափանցիկ ակնարկը մի բան է հուշում:



 



Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի համար օրակարգային է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը: Ոչ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի այցելությունը համարվում է գործող նախագահ համար պարտություն արձանագրելու պես մի բան: Քաղաքական դաշտում, կարծում եմ, նման արձանագրում չի լինի: Սերժ Սարգսյանի հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լավ չօգտագործելու դեպքում կարող է ծառայել նախագահի օգտին: Հոգեբանական ու քաղաքական լիցքաթափման, հանդուրժողականության, հարցերը ուժով չլուծելու, ճկուն փոփոխությունների պատրաստ կոնտեքստում կդիտարկվի այն : Այս հանդիպումից ո՞վ կարող է շահել… Չմոռանանք, որ Րաֆֆիի ընտրազանգվածը շունչը պահած փոփոխության է սպասում: Իսկ այդ փոփոխությունը գործող նախագահի հրաժարականն է:



 



Այստեղ ոչ թե զգուշավոր պետք է լինի Սերժ Սարգսյանը, այլ առավել քան՝ Րաֆֆին ու նրա կողմնակիցները: Փորձն ունենք, եթե նախագահը քայլ է անում, դա զինվորի քայլ չի լինում, միանգամից շախ է անում: Այդ հանդիպումից շատ բան է կախված…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ