Սերժ Սարգսյան. Հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է

Սերժ Սարգսյան. Հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է
«Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են:



 



Ես չեմ ասում, որ մի երկու հարյուր տարի է պետք, որպեսզի հասնենք ժողովրդավարությանը: Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն, իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է: Այո, իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն ու աղքատության կրճատումն է: Բայց վիճակը լավանալուն զուգահեռ՝ ավելանում է պահանջը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: