Ընդդեմ վերադասի

Ընդդեմ վերադասի
Մայիսի 26-ին քաղաքապետ են ընտրելու Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաքում:



 



Կոտայքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայրենի մարզն է: Նոր-Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը ԲՀԿ-ից է: Միայն ԲՀԿ-ն է որ քաղաքապետի թեկնածու է առաջադրել:



 



ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ, մայիսի 26-ի ընտրության համար առայժմ առաջադրվել է երեք թեկնածու՝ միայն մեկ կուսացկական՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյան (ԲՀԿ), անկուսակցականներ Ադամյան Հովհաննես, Նազարյան Շուշանիկ:



 



Թեկնածու Ադամյանը աշխատում է թեկնածու Մաթեւոսյանի ենթակայության տակ՝ Նոր Հաճնի քաղաքապետարան համայնքային միջոցառումների կազմակերպիչն է: