Հարցում. «Մայիսի 5-ին կհաղթի ՀՀԿ-ն»

Հարցում. «Մայիսի 5-ին կհաղթի ՀՀԿ-ն»
Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությանն ընդառաջ «Հրապարակ» օրաթերթն իր www.hraparak.am կայքում ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին՝ «Քաղաքական ո՞ր ուժին եք ընտրելու մայիսի 5-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունում»:



 



 



Եթե սովորաբար մեր հարցումներիմ մասնակցում է 500-1000 մարդ, ապա այս հարցմանը մասնակցել է 3786 մարդ:



 



Ըստ հարցման արդյունքների, 71 տոկոսը՝ 2 693 ձայն ասել են, որ քվեարկելու են Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: 333 ընթերցող կամ 9 տոկոսը կողմ, է «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքին: Նույնքան մարդ մտադիր է ձայն տալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: 5 տոկոսը՝ 208 ընթերցող ձայն են տալու «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը:



 



Ըստ հարցման  «Բարգավաճ Հայաստան» «Օրինաց երկիր» , «Առաքելություն» կուսակցությունները 5 տոկոից քիչ քվե են ստանալու եւ Երեւանի ավագանում տեղ չեն ունենալու: