Հայաստանը դեսպանություն կբացի Շվեդիայում

Հայաստանը դեսպանություն կբացի Շվեդիայում
ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված է Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացուման  հարցը:  Հայաստանը պատրաստվում է Շվեդիայի Թագավորությունում` Ստոքհոլմում, դեսպանություն ստեղծել, ինչի համար ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի շուրջ 168 մլն դրամ: Հիշեցնենք նաև, որ Շվեդիան հանդիսանում է միակ սկանդինավյան երկիրը, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: