Լեջանում ակտիվորեն հանրապետական են դարձել

Լեջանում ակտիվորեն հանրապետական են դարձել
Լոռու մարզի Լեջան գյուղում մայիսի 26-ին ավագանի են ընտրելու:



 



Լեջանը  պաշտոնապես մոտ հազար անդամ ունի, ընտրելու է հինգ հոգանոց ավագանի: Հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու՝ հինգը՝ հանրապետական կուսակցության անդամ, մեկը՝ ՕԵԿ-ցի: Ուշագրավն այն է, որ ավագանու նախկին ընտրությունում նրանց մի մասը անկուսակցական էր:



 



Լեջանի ավագանու անդամ, անասնաբույժ Գագիկ Գեւորգյանը ՕԵԿ-ական է, անցած ընտրությանը ավագանու անկուսակցական անդամ էր:



Լեջանի ավագանու անդամ, մեխանիզատոր Սիսակ Մարտիրոսյանը ՀՀԿ-ական է, անցած ընտրությանը ավագանու անկուսակցական անդամ էր:



 



Լեջանի ավագանու անդամ, մեխանիկ Ռոբերտ Սաքանյանը ՀՀԿ-ական է, անցած ընտրությանը ավագանու անկուսակցական անդամ էր: