Ալեքսանդր Պուշկին. Սիրո հիվանդությունն անբուժելի է

Ալեքսանդր Պուշկին. Սիրո հիվանդությունն անբուժելի է
Հույսը վշտի հավատարիմ քույրն է:



 



Ասում են՝ դժբախտությունը լավ դպրոց է… հնարավոր է: Սակայն երջանկությունը լավագույն ինստիտուտն է:



 



Երջանիկ մարդ, կյանքի համար ես դու ապրում:



 



Մի՞թե սիրունիկ կանայք պետք է բնավորություն ունենան:



 



Խիղճը մագիլներ ունեցող գազան է, որը ճանկռոտում է սիրտը:



 



Երկրի վրա ճշմարտություն չկա, սակայն ճշմարտություն չկա նաեւ վերեւներում:



 



Ներշնչանքն ինքդ քեզ աշխատանքային վիճակի մեջ դնելն է:



 



Սիրո հիվանդությունն անբուժելի է:



 



Երանելի է նա, ով երիտասարդ ժամանակ երիտասարդ է եւ ժամանակին է ծերանում:



 



Ախ, խաբելն ինձ դժվար չէ, ինքս ուրախ կլինեմ խաբվել:



 



Ես ատում եմ իմ հայրենիքը` ոտքից գլուխ, սակայն երբ դրանում համաձայնում են օտարները, ես ինձ վատ եմ զգում:



 



Որքան քիչ ենք մենք կնոջը սիրում, այնքան ավելի հեշտ ենք դուր գալիս նրան:



 



Թշնամիներ բոլորն ունեն, բայց փրկիր մեզ ընկերներից, Տեր:



 



Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը: