ՎիվաՍել-ՄՏՍ-ը ` նոր անունների բացահայտման աջակից

ՎիվաՍել-ՄՏՍ-ը `  նոր անունների  բացահայտման աջակից
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը նոր ձեռքբերումներով է ամփոփել հերթական տարին:



 



Ներկայանալի կազմով, լեփլեցուն դահլիճներում անցկացված երաժշտահանդեսը նպաստել է շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը: Արտերկրից ժամանած ամենատարբեր ազգերը ներկայացնող կատարողների համար փառատոնը դարձնել է բարեկամության հանգրվան:



 



Փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Կարեւորելով շնորհալի պատանիների բացահայտումը եւ նրանց կատարողական վարպետության զարգացումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձյալ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորությունը:



 



«Յուրաքանչյուրն ունի այս կամ այն ոլորտում ինքնադրսեւորվելու հնարավորություն: Անհրաժեշտ է ուղղակի նպաստել շնորհալի մարդկանց բացահայտմանը, ինչին ձգտում ենք տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Եթե ամեն տարի հնարավոր լինի բացահայտել 2-3 նոր անուն` կարելի է հպարտությամբ արձանագրել, որ փառատոնը ծառայել է նպատակին: Միասին մենք նպաստում ենք ստեղծագործող, բարեկիրթ եւ աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այդ  տեսակի կայացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցել է մինչեւ 18 տարեկան շուրջ 40 պատանի կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները եղել են միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: