Քննարկումներ` Կիպրոսի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու շուրջ

Քննարկումներ` Կիպրոսի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու շուրջ
Կիպրոսում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու վերաբացման  շուրջ բուռն քննարկումներ են ընթանում: Թուրքական «Քըբրըսգազեթեսի» լրատվական կայքն անդրադարձ է կատարել եկեղեցու հետ կապված խնդիրներին և համառոտ ներկայացրել նրա պատմությունը: Այսպիսով, դեռ 1571 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից այն տրվել Կիպրոսի հայ համայնքին: 2009 թվականին կիսավեր վիճակում գտնվող եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են իրականցվել, որն ավարտին է հասցվել 2012 թվականին:  



Եկեղեցու վերականգնումից հետո  թուրքական «Հիմնադրամների վարչության» կողմից այն 10 տարի ժամկետով վարձակալության հիմունքով հանձնվել է Մերձավոր Արևելքի համալսարանին: Վարձակալության հիմունքերով եկեղեցական շինությունը համալսարանին հանձնելուց հետո նախատեսվում էր բուն եկեղեցու շենքից դուրս գտնվող եկեղեցապատկան այլ շինություններում «թուրքագիտության բաժին» և «մշակութային կենտրոն» բացել, ինչի արդյուքնում սրվեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ Կիպրոսի  հայ համայնքը ընդդիմացավ նման որոշմանը:



Նշյալ հարցի շուրջ հիմա քննարկումներ են ընթանում մինչև այժմ: Որպես բանակցող կողմեր հանդես են գալիս ամերիկյան «Միջազգային զարգացման գործակալությունը», ՄԱԿ-ի «Կիպրոսում համագործակցության և անվտանգության համար շարժում» ծրագիրը և Կիպրոսում բնակվող հայկական համայնքի ներակյացուցիչները, ինչպես նաև թուրքական «Հիմնադրամների վարչությունը»:



Հայկական համայնքն արդեն արտահայտել է իր տեսակետը, ըստ որի, վերջիններս եկեղեցին ցանկանում են ծառայեցնել իր նպատակին: Կիպրոսում շաբաթական մեկ անգամ լույս տեսնող «Կիպրահայեր»  պարբերականի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը նշել է, որ համայնքում գրանցվող ամուսնությունների, կնունքների և մի շարք  այլ եկեղեցական ծիսակատարությունների կազմակերպման համար ցանկանում ենք եկեղեցին վերստին ծառայեցնել իր նպատակին:



Իսկ թուրքական «Հիմնադրամների վարչության» գլխավոր տնօրեն Բենթերը նշել է, որ ինքը հայերի կրոնական արարողությունները վերականգնելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում և ավելացրել, որ աշխարհի ոչ մի անկյունում մարդկանց չպետք է զրկել կրոնական ազատություններից:



Ermenihaber.am