Սուրճի օգտագործումն ըստ մարդու խառնվածքի

Սուրճի օգտագործումն ըստ մարդու խառնվածքի

Բրիտանացի մասնագետները 1.000 սուրճ խմողների շրջանում հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե որ սուրճի նախընտրած տեսակը ինչպես է բնութագրում մարդու էությունը: Այս մասին գրում է բրիտանական «The Independent»-ը:



Արդյունքում հայտնի է դարձել, որ փրփուրով սուրճի, հատկապես կապուչինոյի սիրահարները լավ ինքնակառավարում ունեն, իսկ երբեմն էլ հակված են շեղումներ ունենալուն:



Մինչդեռ կաթով էսպրեսոն նախընտրողները նյարդային են և ջանում են անընդհատ գոհացնել շրջապատին: Այս մարդիկ սիրում են օգնել մյուսներին, սակայն իրենց մասին բավականաչափ հոգ չեն տանում:



Ինչ վերաբերում է սև սուրճի սիրահարներին, ապա այդ մարդիկ նպատակասլաց են ու գործունյա: