Պաշտոնյայի բարեկամին, կնոջը աշխատանքի ընդունելն Հայաստանում օրինաչափ է

Պաշտոնյայի բարեկամին, կնոջը աշխատանքի ընդունելն  Հայաստանում օրինաչափ է

Եվրոպայում եւ ԱՄՆ-ում անթույլատրելի է, որ բարձրաստիճան պաշտոնյան իր բարեկամին, կնոջը, հարազատին ընդունի աշխատանքի. նման քայլն արժանանում է ոչ միայն պարսավանքի, այլեւ կարող է պաշտոնազրկում արժենալ: Այս մասին հայտարարել են եվրոպացի մասնագետները Հայաստանում օրերս էթիկայի հարցերին նվիրված լսումների ժամանակ: Ինչն էլ արժանացել է լսումներին մասնակցող հայոց իսթեբլիշմենթի ժպիտին. նրանք շատ արագ, բայց շշուկով սկսել են մատների վրա հաշվել «իրավիճակը» Հայաստանում:



 



«Ավան՝ Երեւանի քաղաքապետի աներձագ,  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան՝ եղբոր եւ քրոջ որդիներ, Կենտրոն` մի եղբայրն ԱԺ պատգամավոր, մյուսը` թաղապետ, Սյունիք` Մաքսիմն ու Վահեն: Արարատ` Գրիգորյաններ: Էրեբունի` «թոխմախներ»` ԱԺ պատգամավոր,  թաղապետ, Երեւանի ավագանի: Էջմիածին` Գրիգորյաններ: Հովսեփյաններ՝ նախկին գլխավոր դատախազ, քննչական վարչության ապագա պետ, եղբայրը` ԱԺ պատգամավոր: Աբովյան` Ծառուկյաններ, փեսան` քաղաքապետ: Գալուստ Գրիգորիչ եւ Արման Գալուստովիչ, Կոտայքի մարզպետ եւ Չարենցավանի քաղաքապետ… անհնա՜ր է հաշվել, էնքան շատ են»,- բացականչել են նրանք` «հաշվարկը» կիսատ թողնելով: