Եզդիները զուգարանի թղթով պատասխանեցին Բադեյանին

Եզդիները զուգարանի թղթով պատասխանեցին Բադեյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ բանավեճում, դժգոհելով լրագրողների հարցերի «անմակարդակ» լինելուց, ասել էր. «Եթե մի եզդի այդ հարցը տար` էլի ոչինչ»:






Այդ խոսքը եզդիները ընդունել էին, որպես վիրավորանք և անմիջապես կազմակերպված եկել էին Ազգային ժողով ` իրենց հետ բերելով  ավանակ ու զուգարանի թուղթ:



«Մենք պարոն Բադեյանի համար բերել ենք ավանակ մեր ձեռքով նկարած, ինչպես նաև զուգարանի թուղթ, որովհետև պարոն Բադեյանը չի խոսում, այլ գործողություն է անում, իսկ այդ գործողության դեպքում պետք է գալիս զուգարանի թուղթ»,- նշեցին երիտասարդները:






Եզդիները Բադեյանի հարցով պատրաստվում են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: